Գլխավոր Հասարակություն 

Շուտ-շուտ կգա՞ք ինձ մոտ. Երեխաները պաղպաղակ են ուտում նախագահի հետ /տեսանյութ/

analitik.am

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր իր նստավայրում հյուրընկալել է Երևանի թիվ 7 նախավարժարանի մի խումբ սաների:

Օրեր առաջ հանրապետության նախագահն իր նստավայրի մոտ պատահաբար հանդիպել էր փոքրիկներին և նրանց հրավիրել նախագահական նստավայր՝ խոստանալով պաղպաղակ հյուրասիրել:

Իր փոքրիկ հյուրերին նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախ ցույց է տվել իր աշխատասենյակը, որտեղ զրուցել է նրանց հետ, ծանոթացրել նախագահական իշխանության խորհրդանշանի նշանակությանը և պատմությանը:

Այնուհետև երեխաները հանրապետության նախագահի հետ վայելել են նրա խոստացած և հյուրասիրած պաղպաղակը:

Նույն շարքից