Հասարակություն 

Երուսաղեմում անցկացվում է «Անբարոյականների երթ» (լուսանկարներ)

analitik.am

Մայիսի 18-ին Երուսաղեմում անցկացվել է «Անբարոյականների երթ»(Slut Walk), որին մասնակցում են հարյուրավոր երիտասարդներ:

Նշենք, որ երթն անցկացվում է մուսուլմանների համար սուրբ համարվող Ռամադան ամսի առաջին ուրբաթ օրը: Երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար Իսրայելի ոստիկանությունը մեծ ուժեր է ներգրավվել: Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ էլ նմանատիպ երթ անցկացվել էր Թել-Ավիվում:

Երթի կազմակերպիչները նշում են, որ մարդն իրավունք ունի կրել յուրաքանչյուր տիպի հագուստ և դրա համար չպետք է մեղադրվի անբարոյականության մեջ կամ ենթարկվի սեռական բռնությունների:

 

 

Նույն շարքից