Հասարակություն 

Տեխասի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 8 աշակերտ

analitik.am

ԱՄՆ Տեխաս նահանգի Սանտա Ֆե քաղաքի Santa Fe միջնակարգ դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկանում ենք   դպրոցի հայտարարությունից:

«Այսօր առավոտյան միջնակարգ դպրոցում հրաձիգի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել: Թաղամասը շրջափակվել է: Մենք հավելյալ տեղեկություներ կտրամադրենք անմիջապես, երբ դրանք հասանելի լինեն», - ասված էր դպրոցի կողմից արված հայտարարության մեջ:

Որոշ ժամանակ անց CBS-ը փոխանցեց, որ տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել է առնվազն 8 աշակերտ:

Նշվեց նաև, որ ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին: Ինչ վերաբերում է տուժածների թվին, ապա նրանց  մասին տեղեկությունները ճշտվում են:

Հարձակվողի գործողությունների պատճառի մասին որևէ տեղեկություն դեռ չկա:

 

Նույն շարքից