Հասարակություն 

Հարգանքի տուրք Ծիծեռնակաբերդում՝ Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին

analitik.am

Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ մայիսի 19-ին, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Հայաստանում Հունաստանի դեսպանատան, Հայաստանի հունական համայնքի եւ հոգեւոր դասի ներկայացուցիչներ այցելել են Ծիծեռնակաբերդ:

Նրանք ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ եւ խոնարհումով ու լռությամբ հարգել Փոքր Ասիայի տարածքում 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայի կողմից Պոնտոսի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը կատարել է հոգեհանգստի կարգ անմեղ զոհերի հոգու հանգստության համար:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, դատապարտելով 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված ոճրագործությունը, նշել է, որ Պոնտոսի հույների ցեղասպանությունը Հայոց ցեղասպանության տրամաբանական շարունակությունն էր:

Նույն շարքից