Հասարակություն 

Լուսանկարում պատկերված երիտասարդը հայտնաբերվել է

analitik.am

«Econews.am» կայքի «Ահազանգ․ «Որսացել» են չթույլատրվող գիշատիչ թռչուն» վերնագրով հրապարակման հիման վրա ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողներն անմիջապես ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ՝ հայտնաբերելով լուսանկարում պատկերված երիտասարդին։ Հրազդանի Ջրառատ թաղամասում ապրող 25-ամյա երիտասարդի հետ ոստիկանները բացատրական աշխատանք են իրականացրել, ինչի արդյունքում նա ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին՝ դեպքի վերաբերյալ բացատրություն տալու։ Նախապատրաստվում են նյութեր։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Նույն շարքից