Հասարակություն Սպորտ 

Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կամո Ունանյանին

analitik.am

Երեկ՝ մայիսի 19 -ին, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանին, ով ապրիլի 20-22 -ը  Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած կարատեի WSF վարկածով աշխարհի առաջնությանը հաղթանակ տարավ՝ վերջին 30 վայրկյանում տապալելով ադրբեջանցուն և անցնելով ½-րդ կիսաեզրափակիչ, իսկ արդեն եզրափակիչում Կամո Ունանյանը պայքար մղեց բուլղարացի Իվայլո Պետկովի դեմ և վստահ հաղթանակ տանելով, դարձավ WSF վարկածով կարատեի աշխարհի չեմպիոն: Հարկ է նշել, որ Կամո Ունանյանը շատ լուրջ կողոսկրային վնասվածքով է մասնակցել առաջնությանը։ 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 7-ին Գերմանիայում կայացած WKF վարկածով միջազգային մրցաշարում նա, պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցնելով, ստացել էր լուրջ վնասվածք, սակայն գնալով մեծ ռիսկի, Կամո Ունանյանը մեկնեց Ստամբուլ և ի հիշատակ հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի՝ ձեռք բերեց մեծ ու ոգևորող հաղթանակ:

ՀԱՕԿ  նախագահ Գագիկ Ծառուկյանը մեր մարզիկին մաղթել է նորանոր նվաճումներ և բազկի անկոտրուն ուժ։

Նույն շարքից