Գիտություն Հասարակություն 

Ապագայում էլեկտրոնային սարքավորումները կարող են ինքնուրույն վերականգնվել

analitik.am

Հզոր տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց, էլեկտրոնային աղբը մարդկության համար դարձել է մեծ խնդիր։ Նույնիսկ այն դեպքում, երբ տարեց տարի տեխնոլոգիաները՝ սմարթֆոնները, նոթբուքերը և այլն,  կատարելագործվում են, միևնույն է, ամբողջ աշխարհում չի դադարում արտադրվել մեծ քանակությամբ էլեկտրոնային աղբ, որը լի է քիմիական թունավոր նյութերով: Սակայն, գիտնականները փորձում են կանխել այս խնդիրը՝ ստեղծելով էկոլոգիապես ավելի մաքուր էլեկտրոնիկա։

ԱՄՆ Կոլորադո նահանգի Բոուլդերի համալսարանի գիտնականները կարողացել է ստեղծել նոր «e-skin» (էլեկտրոնային մաշկ), որը ոչ միայն ամբողջությամբ վերամշակվում է, այլև կարողանում է վնասված հատվածներում վերականգնել  իրեն։

Հարկ է նշել, որ այս նյութը՝ ճնշման, ջերմաստիճանի, խոնավության և օդային հոսքի սենսորներով հագեցած բարակ թաղանթ է, որը պատրաստված է շուկայում հասանելի երեք միացություններից և բաղկացած արծաթե նանոպլաստիկներից: 

Երբ էլեկտրոնային մաշկը վնասվում է, հասարակ բազային միացությունների տեղադրումը թույլ է տալիս թաղանթին «բուժել»: 

Նույն դեպքում, երբ թաղանթն ամբողջովին պատռվում  է, հասարակ մասնիկները պետք է տեղադրել հատուկ  լուծույթի մեջ, այնուհետև նյութերը կարող են վերամշակվել նոր էլեկտրոնային շերտերի:

Գիտնականների թիմը կարծում է, որ նման էլեկտրոնային մաշկը կարող է դառնալ պրոթեզավորման, ռոբոտեխնիկայի և նույնիսկ շարժական գադջեթների ապագան:

Նոր էլեկտրոնային մաշկի նյութերի վերամշակումը կարող է տևել 10 ժամից մինչև 30 րոպե՝ կախված ջերմության քանակից: Չնայած այս նյութի փափուկությանը, այն ոչ այնքան էլաստիկ է, որքան մարդու մաշկը, ուստի հետազոտողները դեռ փորձում են կատարելագործել դրա որակները:

Յանա Մարտիրոսյան

Նույն շարքից