Բարի օր Հասարակություն 

Երիտասարդ աղջիկը փորձել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավթաշենի կամրջից

analitik.am

Մայիսի 20-ին, ժամը 18:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի ստորին հատվածում նկատվում է քաղաքացի, ով ցանկանում է ինքնասպանության փորձ կատարել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Դեպքի վայրում է եղել նաև կամրջի մոտ հերթապահություն իրականացնող Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ավագ հրահանգիչը:

Պարզվել է, որ Մ. Է.-ն գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում:

Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը վարել է հոգեբանական զրույց և կանխել ինքնասպանության փորձը:

Դեպքի վայրում է գտնվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Նույն շարքից