Հասարակություն 

Ռուսաստանում ուղղաթիռի կոշտ վայրէջքի ժամանակ ՌԴ ԱԴԾ գեներալ-գնդապետ է մահացել

analitik.am

Այս գիշեր Խաբարովսկի երկրամասում ուղղաթիռի կոշտ վայրէջքի ժամանակ մեկ մարդ սրտի հետ ունեցած խնդիրների պատճառով մահացել է: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:

Հայտնվում է, որ ուղղաթիռում եղել է երեք ուղևոր: Նշվում է նաև, որ ուղղաթիռի մյուս ուղևորները, ինչպես նաև նրանց դիմավորող տղամարդը հոսպիտալացվել են:
Ավելի ուշ պարզվել է, որ միջադեպի արդյունքում մահացածը Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության նախկին ղեկավարներից է, կոչումով գեներալ-գնդապետ: Ծառայությունից հետո նա աշխատում էր Սիբուր ընկերությունում:

 

Նույն շարքից