Գլխավոր Տնտեսություն 

Ռուսաստանից Հայաստան Աբխազիայով և Հարավային Օսեթիայով առևտրային միջանցքը կարող է իրականություն դառնալ

analitik.am

Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է սկսել Ռուսաստանի հետ պայմանագրի իրականացումը, որի համաձայն Աբխազիայով և Հարավային Օսեթիայով առևտրային միջանցք է ստեղծվելու: Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն:

Աբաշիձեն նշել է, որ մայիսի 24-ին Պրահայում ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասոնի հետ կայանալիք բանակցություների ժամանակ վրացական կողմն աշխատանքային խումբ է ստեղծելու վերոնշյալ համաձայնագիրը կյանքի կոչելու համար:

Աբաշիձեի խոսքերով, համաձայնագրի իրականացման մասով շանսեր առաջացել են այն բանից հետո, երբ Ռուսաստանն ու Վրաստանը երկկողմ պայմանագրեր են կնքել շվեյցարական SGS ընկերության հետ՝ Աբխազիայով և Հարավային Օսեթիայով անցնող բեռների մոնիթորինգի մասով:

Ռուսաստանի և Վրաստանի միջև համաձայնագիրը ստորագրվել է 2011 թվականին: Այն նախատեսում է առևտրային միջանցք բացել Ռուսաստանից Հայաստան Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և Վրաստանի տարածքներով:

 

 

Նույն շարքից