Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիայում նախագահի թեկնածուն հայտարարել է, որ երկիրը դուրս է բերելու ՆԱՏՕ-ից

analitik.am

Թուրքիայի նախագահական ընտրություններում անկախ թեկնածու, Vatan կուսակցության առաջնորդ Դոհա Փերինչեկը հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում երկիրը դուրս է բերելու ՆԱՏՕ-ից: Այս մասին թուրք քաղաքական գործիչը խոսել է ՌԻԱ Նովոստիի հետ զրույցի ժամանակ:

Նրա խոսքերով, դաշինքի համար Անկարան թշնամի է, չնայած  այն բանին, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է 1953 թվականից. «ԱՄՆ-ն օգնում է քրդական ահաբեկչական խմբավորումներին, զինում է նրանց, դրա համար էլ Թուրքիան ու ԱՄՆ-ն արդեն այսօր ոչ բարեկամական հարաբերություններ ունեն»,-նշել է նախագահի թեկնածուն:

Փորինչեկը հայտարարել է, որ իր՝ նախագահ լինելու դեպքում Ինջիրլիք ռազմական բազայում գտնվող օդանավերը հեռանալու են, իսկ բազան անցնելու է թուրքական ուժերի վերահսկողության ներքո:

Նույն շարքից