Իրավական 

Գրպանահատը հայտնաբերվեց Մ.Խորենացի-Նար-Դոս խաչմերուկում

analitik.am

Մայիսի 19-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Երևանի Մ.Խորենացու և Նար-Դոսի փողոցների խաչմերուկի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Հարություն Ն.-ին, ում մոտից հայտնաբերվել է կանացի դրամապանակ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.30-ին, Երևանի Հարություն Ն.-ն թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում 1983 թ. ծնված Նոնա Բ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 22.400 դրամ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Հարություն Ն.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

Նույն շարքից