Բարի օր Քաղաքականություն 

Մենք այլ մոտեցումներ և այլ կարծիքներ ունենք Հայաստանի հետ համագործակցության մասով. Սիլուրիս

analitik.am

«Հայաստանը մեզ համար մեկն է: Մենք այլ մոտեցումներ և այլ կարծիքներ ունենք Հայաստանի հետ համագործակցության մասով: Մենք որևէ կուսակցական կամ այլ մոտեցումներ չունենք մեր համագործակցության մեջ»,-այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, հայտարարել է Հայաստանում այցով գտնվող Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններին:

Կիպրոսցի պաշտոնյան նշել է, որ ուզում է Հայաստանին տեսնել ուժեղ, ինչի հիմքում կլինի մեր երկրի հարուստ պատմությունն ու մշակույթը:

Իր հերթին ՀՀ ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը հայտարարել է, որ Սիլուրիսի այցը լուրջ ներդրում է ունենալու երկու բարեկամ երկրների հարաբերություններն ավելի խորացնելու և զարգացնելու հարցում:
Բաբլոյանը նաև հիշեցրել է, որ միջազգային հարթակներում Հայաստանը և Կիպոսը մշտապես սատարել են միմյանց:

Նույն շարքից