Հասարակություն 

Ռուսաստանում դասի ժամանակ դպրոցի առաստաղը փլուզվել է աշակերտների վրա

analitik.am

Մերձմոսկովյան Ստուպինում դասի ժամանակ դպրոցի առաստղը փլուզվել է աշակերտների վրա: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ հավելելով, որ միջադեպի արդյունքում մեկ երեխա է տուժել, ով գտնվում է հիվանդանոցում:

Տեղի պատգամավորներից մեկը, մեկնաբանելով տեղի ունեցածը, նշել է, որ մոտ մեկ տարի առաջ դպրոցում հիմնանորոգում է տեղի ունեցել, ինչի համար անհրաժեշտ է եղել ավելի քան 30 միլիոն ռուբլի:

Սկսվել են ուսումնասիրություններ:

 

Նույն շարքից