Տնտեսություն 

Խոսքը տույժ-տուգանքները վերացնելու մասին է, ոչ թե վարկերի սառեցման. ԿԲ Նախագահ

analitik.am

Այսօր՝ մայիսի 21-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, որ կառավարության հետ որոշակի գործողություններ են տարվում վարկերի հետ կապված տույժ-տուգանքները վերացնելու համար:

Ջավադյանը հերքել է այն խոսակցությունները, թե վարկերը կարող են սառեցվել՝ նշելով, որ այդ մասին երբևէ խոսք չի եղել, իսկ տույժ-տուգանքները վերացնելու համար պետք է համապատասխան օրենսդրական հնարավորություններ ստեղծվեն, ինչի մասով վարչապետի հանձնարարականն արդեն կա:

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ վարկերի տոկոսների վճարումը մեկ տարով հնարավոր է սառեցվեն:

 

Նույն շարքից