Բարի օր Հասարակություն 

Ռիտա Սարգսյանը հրաժարական է տվել «Նվիրիր կյանք» հիմնադրամի նախագահի պաշտոնից

analitik.am

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկին Ռիտա Սարգսյանը հրաժարական է տվել «Նվիրիր կյանք» հիմնադրամի նախագահի պաշտոնից: «Հայկական ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է հիմնադրամի տնօրեն Վերժինե Ոսկանյանը:

 Հիմնադրամի խորհրդի անդամ Շուշանիկ Արևշատյանն էլ նշել է, որ կարծում են՝ Ռիտա Սարգսյանը կմնա հիմնադրամի անդամ: Հիմնադրամը ծանոթ չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի դիրքորոշմանը՝ արդյոք վերջինս ցանկանում է մասնակցություն ունենալ հիմնադրամի աշխատանքներին:

Նշենք, որ ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել էր մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների և մասնագետների հետ՝ քննարկելու հիվանդություններով տառապող երեխաների օգնության և բուժման հետ կապված հարցեր:

Քննարկվել էին նաև մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների հետ կապված հիմնախնդիրները Հայաստանում և դրանց լուծման կարճաժամկետ ու երկարաժամկետ ուղիները: Որոշվել էր ստեղծել աշխատանքային խումբ, որըբոլոր ցանկացողների հետգործակցության համարբաց կլինի։

Նույն շարքից