Բարի օր 

Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը

analitik.am

Մայիսի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 22-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 10, մայիսի 22-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 13 հարց: Խորհրդի որոշմամբ սահմանվել է մայիսի 22-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Լրացումներ են կատարվել «Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին», «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» եւ «Միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» ԱԺ խորհրդի որոշումներում:

Խորհուրդը hաստատել է ԱԺ մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը:

Նույն շարքից