Հասարակություն 

Մոլդովայում առաջին անգամ իրավապահներն ուժ են կիրառել համասեռամոլների քայլերթին դեմ մարդկանց նկատմամբ

analitik.am

Մոլդովայի եկեղեցական կառույցներին առաջին անգամ չի հաջողվել խափանել ԼԳԲՏ համայնքի քայլերթը, քանի որ իրավապահ մարմիններն  ուժ են կիրառել միջոցառման անվտանգությունն ապահովելու համար:

Երկրի պատմության մեջ առաջին անգամ Կիշինյովի համասեռամոլներն իրականացրել են նախապես ծրագրված քայլերթը՝ 3 կմ. երկարությամբ:

Վերջին երկու քայլերթների ժամանակ նրանց հաջողվել էր ընդամենը  երկու թաղամասով անցնել, ինչից հետո ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները ցրել էին նրանց:

Այս անգամ իրավապահ մարմինների ներկայացուցիչները հեռացրել են քայլերթին դեմ տղամարդկանց և կանանց: Ըստ տվյալների, քայլերթին մասնակցել է 500 համասեռամոլ:

Քայլերթի մասնակիցները վերնաշապիկներով էին, որոնց վրա գրված էր՝ առանց վախ, ձեռքում էլ բռնել էին վարդագույն սրտիկներ:

Մոլդովայի եկեղեցու առաջնորդը քննադատել է ակցիան և պահանջել քաղաքի իշխանություններից արգելել քայլերթը:

Նշենք, որ Մոլդովայի Ուղափառ եկեղեցու գլխավորությամբ մայիսի 12-ին քայլերթ էր անցկացվել՝ ի պաշտպանություն  ընտանեկան արժեքների: Քայլերթին մասնակցել էր նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ ընտանիքի անդամների հետ միասին:

 

 

Նույն շարքից