Հասարակություն 

Չինաստանում ծննդաբերության հարցում գործող սահմանափակումները կվերացվեն

analitik.am

Չինաստանի իշխանությունները քննարկում են ծննդաբերության հարցում գոյություն ունեցող սահմանափակումները վերացնելու հարցը: Այս մասին հայտնում է Bloomberg  գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրիներին:

Նշվում է, որ Պեկինը ցանկանում է այդ քայլին գնալ, որպեսզի կանխի բնակչության ծերացումը: Որոշումը կարող է կայացվել այս տարի և ուժի մեջ մտնել արդեն 2019 թվականից:

Այս քայլով Պեկինը կարող է նաև ազատվել իրավապահների քննադատություններից, որոնց համաձայն, գոյություն ունեցող սահմանափակումները խախտում են մարդու իրավունքները:

Նշենք, որ Չինաստանը 1970-ական թվականներից վարում էր մեկ երեխա ունենալու քաղաքականություն, սակայն 2016 թվականից չինացիներին թույլատրվել էր ունենալ երկու երեխա:

Նույն շարքից