Միջազգային Քաղաքականություն 

Մեծ Բրիտանիան պատրաստվում է ԵՄ-ն լքելուց հետո հարվածել Ռուսաստանին

analitik.am

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը ափսոսանք է հայտնել, որ իր երկիրը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մասով դեռ կախվածություն ունի ԵՄ-ից: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

«Ես նկատել եմ, որ Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները հատկապես որոշ մարդկանց դեպքում շատ լավ երևում են: Ես դա նկատի եմ ունեցել, չնայած մենք ունենք մեր մոտեցումը: Հարցը բաց է մնում, թե ինչ կարող է անել Մեծ Բրիտանիան, որպեսզի լուծի Պուտինին մոտ այն մարդկան հարցերը, որոնք կարող են անօրինական կերպով հարստություն ձեռք բերած լինեն»,-ասել է Ջոնսոնը:

Բրիտանացի նախարարի խոսքերով, իր երկիրը դեռ չի կարող ինքնուրույն քաղաքականություն վարել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցով, քանի որ կախում ունի ԵՄ-ից, սակայն այն լքելուց հետո պատժամիջոցների քաղաքականությունն ավելի կոշտ դարձնելու հնարավորություն կլինի:

 

Նույն շարքից