Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Արմեն Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի հետ վերջին հանդիպման մասին

analitik.am

«Լսել եմ այդ մասին, սպասենք տեսնենք, թե ավելի կոնկրետ ինչ կլինի»,-մայիսի 22-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի հայտարարությանը, ով լուրջ բացահայտումներ է խոստացել:

Սարգսյանի խոսքերով, ցանկացած կոռուպցիոն պատմություն պետք է բացահայտվի, և մարդիկ, ովքեր նմանատիպ գործունեություն են ծավալում, պետք է իրենց համապատասխան պատասխանը ստանան:

Հարցին, թե երբ է հանդիպել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ՀՀ գործող նախագահն ասաց, որ մայիսի 9-ին շնորհավորել է Շուշիի ազատագրման առիթով, դրանից հետո հանդիպում չի եղել:

Նույն շարքից