Բարի օր Իրավական 

ՀՔԾ-ի քննած գործն է, պետք է դատվես, ապե. Էդմոն Մարուքյան

analitik.am

«Երկրում երկար տարիներ կա այսպիսի թեզ՝ «ՀՔԾ-ի քննած գործն է, պետք է դատվես, ապե »,-այսօր՝ մայիսի 23-ին, խորհրդարանում Գլխավոր դատախազի տարեկան հաղորդման քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը. «ՀՔԾ-ն է քննել, պետք է դատվես, էլ չենք խորանում, դու հարմարվի: Նույնը վերաբերում է ԱԱԾ-ին: Այս մոտեցումներից  պետք է հրաժարվել: Իրավիճակ է փոխվել, փոխեք այդ պրակտիկան »:

Անդրադառնալով Վանաձոր ՔԿՀ-ի գործին, ինչի մասին խոսել էր Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Մարուքյանն ասաց, որ խափանման միջոցը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ այն մեղադրյալների համար, ովքեր ընդունել են իրենց մեղքը. «Ըստ էության նույն ծանրությամբ հանցագործության մասին է խոսքը: Հիմա ես կարո՞ղ եմ ենթադրել, որ դա կիրառվել է որպես տեռորի մեթոդ: Պարզ է՝ Դուք կպատասխանեք, որ կա նախաքննության մարմնի հետ համագործակցություն, որը մեղմացուցիչ հանգամանք է: Բայց կարո՞ղ ենք մենք անձի՝ մեղքը չընդունելը մեկնաբանել ի վնաս իրեն: Չենք կարող»:

Մարուքյանի խոսքերով, եթե համագործակցություն կա, կարող է լինել մեղմացուցիչ հանգամանք, սակայն անարդար է, որ նույն հանցագործության համար մյուսի խափանման միջոցը չեն փոխում, քանի որ նա չի ընդունել իր մեղքը:

 

Նույն շարքից