Հասարակություն 

Փարաքարցիները փակել են ճանապարհը և Փաշինյանին խնդրել լուծել իրենց խնդիրները

analitik.am

Փարաքար և Թաիրով գյուղերի բնակիչներին դուր չի գալիս այն, որ իրենց բնակության վայրի մոտ ավտոճանապարհի հանդիպակաց և համընթաց երթևեկելի գոտիները բաժանող հատվածում տեղադրված արգելապատնեշներին փոխարինելու են նորերը, որոնք լինելու են 3 մետր բարձրությամբ: Քաղաքացիներ իրենց բողոքի ձայնն այսօր բարձրացրել են ճանապարհը մասամբ փակելով և վարչապետ Նիկոլ Փաշինյանին իրենց խնդրին լուծում տալու խնդրանքով:

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը կրկին կոչով է հանդես եկել՝ խնդրելով դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր ակցիաները և աշխատել կառավարության հետ

 

Նույն շարքից