Վերլուծական 

Գուցե ԱԱԽ նոր քարտուղարն իր քեռուն՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի՞ն հարցնի. «Հայոց աշխարհ»

analitik.am

«Հայոց Աշխարհ» թերթը գրում է. «Փաստորեն պետական կառավարման համակարգի նորեկները մեկ այլ կարգի լիբերալիստական պաթոսի մեջ են։ Մարդուն ասում են՝ «Ազգ-բանակը» մարդուն հայրենիք սիրել սովորեցնելուն չի վերաբերում, իսկ նա մեղադրանքներ է շարում՝ հղում անելով ապրիլյան պատերազմին, ընդհանուր տնտեսական ու ժողովրդագրական վիճակի վերաբերյալ խնդիրներին եւ այլն։ Այն, որ «Ազգ-բանակ» մոտեցումն ընդհանրապես ապրիլյան պատերազմից հետո է առաջ քաշվել, ԱԱԽ քարտուղարի արձագանքում միտումնավոր շրջանցվել է։

Այն, որ Վիգեն Սարգսյանին պաշտպանության նախարար նշանակելը նույն պատերազմական վիճակում ի հայտ եկած մի շարք թերացումներն ու բացերը հնարավորինս արագ հաղթահարելու, ակնհայտ ու արդեն անխուսափելի դարձած բարեփոխումներ եւ թարմացումներ իրականացնելու ակնհայտ նպատակ էին հետապնդում՝ էլի միտումնավոր շրջանցվում է։ Ի վերջո, «Ազգ-բանակը» մեր զինված ուժերում անհրաժեշտ բարեփոխումների ընդգրկուն (գուցե ոչ ամբողջական) ու նաեւ հեռանկարային նախաձեռնությունների, ծրագրերի փաթեթ է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից