Բարի օր Հասարակություն 

Անարժանապատիվ, անարդար ու անազնիվ մթնոլորտը ստեղծվել է բացառապես Տիգրան Ուրիխանյանի կողմից

analitik.am

Պատասխան հայտարարություն

Անդրադառնալով մեր կողմից 15.05.2018թ., արված հայտարարության «Ալյանս» կուսակցության արձագանքին, անհրաժեշտ ենք համարում մեր նախկին քաղաքական թիմակիցներին և ի լուր ամենքի, նորից հիշեցնել, որ մենք՝ վարչության մի խումբ անդամներս, Գյումրու ամբողջ կառույցի և մեր թիմակիցների հետ միասին, հեռացել ենք կուսակցությունից՝ ելնելով նրանում տիրող անարժանապատիվ, անարդար ու անազնիվ մթնոլորտից …

Եվ, որպես մեկնաբանություն, բացում ենք որոշ փակագծեր՝ նաև հարցադրումների տեսքով՝

1. «Ալյանս»-ում տիրող անարժանապատիվ, անարդար ու անազնիվ մթնոլորտը ստեղծվել է բացառապես կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի կողմից՝ միտումնավոր կերպով, և դրա հետ առչնություն չունեն մեր նախկին կուսակիցները:

2. Ինչո՞ւ է «Ալյանս» կուսակցության դե ֆակտո նախագահ Տիգրան Ուրիխանյանը խուսափում հանդիպել 2016 թվականի Գյումրու ՏԻՄ ընտրությունների ժամանակ և 2017 ԱԺ ընտրությունների իր նախընտրական շտաբներում աշխատած և խոստացված վարձատրությունները պահանջող անձանց հետ:

3. 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Տիգրան Ուրիխանյանը դարձավ ԱԺ պատգամավոր, կուսակցությունը մատնեց անգործության՝ հայտարարելով որ ինքն այլևս կապ չունի դրա հետ:

4. Ինչո՞ւ է կուսակցության գրասենյակի տարածքը վերածվել դե ֆակտո Տիգրան Ուրիխանյանին պատկանող ավտոմեքենաների վարձույթի սրահի՝ «Էկոնոմ սերվիս» անվանումով:

5. 2017 թվականից առ այսօր վարչության քանի՞ նիստ է գումարվել, որտե՞ղ և ե՞րբ:

6. Քանի՞ քաղաքական հայտարարություն է տարածվել, և ո՞վ է դրանց որոշումը կայացրել:

Անձամբ Տիգրան Ուրիխանյանից պահանջում ենք գալ բաց հանդիպման իրեն ուղղված վրդովմունքները բարձրաձայնող, պահանջներ ներկայացնող և նրան վստահության քվե ապահոված մարդկանց հետ ինչպես նաև չբարձրաձայնված այլ հարցերի շուրջ բացատրություն տալու:

Վստահ ենք, որ նույնիսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում և «Ծառուկյան» խմբակցությունում շատերը չգիտեն նրա անպարտաճանաչության և անարդար գործելավոճի մասին:

Նույն շարքից