Հասարակություն 

Ավանդական հանդիպում խնամատար ընտանիքների և երեխաների հետ

analitik.am

Ընտանիքի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը կազմակերպել էր տոնական հանդիպում՝ Երևան քաղաքի խնամատար ընտանիքների և շուրջ 30 երեխաների մասնակցությամբ:

Այս մասնին Analitik.am-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միջոցառման նպատակն էր աջակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, ինչպես նաև նպաստել խնամատարության ինստիտուտի կայացմանը և խնամատար ծնողների թվի ավելացմանը։ Հանդիպման ավարտին խնամատար ընտանիքների երեխաները ստացել են գեղարվեստական գրականություն և խրախուսական նվերներ:

 

 

Նույն շարքից