Հայաստան Քաղաքականություն 

Փաշինյանի վիճակն այդ առումով բավականին բարդ է լինելու. Գառնիկ Իսագուլյան

analitik.am

Բոլորը հասկանում են, որ այսօր Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բավականին բարձր է, և եթե ընտրություններ լինեն, նա խորհրդարանում կունենա 50+1 ձայն: Այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը։

Իսագուլյանի խոսքերով, Հայաստանում քաղաքական ուժերի հաշվարկը նրա վրա է, որ Փաշինյանի վaրչապետության երկարաձգման դեպքում վերջինիս վարկանիշը կընկնի, քանի որ Հայաստանում տնտեսական իրավիճակն այնպիսին է, որ մարդիկ որոշակի փոփոխություն չտեսնելու դեպքում նույն վերաբերմունքը չեն ունենա վարչապետի նկատմամբ: Դա  հնարավորություն կտա այն քաղաքական ուժերին, որոնք այսօր՝ Փաշինյանի վարչապետության պայմաններում ավելի շատ լծակ ունեն, քան ՀՀԿ-ի ժամանակ, ավելի լավ դիրքեր ունենալ, դրա համար էլ այդ ուժերը ձգում են ընտրությունների ժամկետները. «Փաշինյանի և Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վիճակն այդ առումով բավականին բարդ է լինելու»:

 

 

Նույն շարքից