Հասարակություն 

Ամփոփվել են Ֆրանկոֆոնիայի օրերը մայրաքաղաքի կրթական հաստատություններում

analitik.am

Երևանում նախատեսված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ՝ մայրաքաղաքի կրթական հաստատություններում անց էին կացվում Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումներ: «Մի՛ դիպչիր իմ մոլորակին» խորագիրը կրող ամփոփիչ միջոցառումը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի ենթակայության  Հայրապետ Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցում, որին ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:

Ամփոփիչ միջոցառման շրջանակում հ. 78 հիմնական դպրոցում ստեղծվել էր ֆրանսիական մշակույթին համապատասխան միջավայր: Դպրոցի աշխատակազմն ու աշակերտները հյուրերին ողջունել են դպրոցի մուտքի մոտ՝ գեղեցիկ և ինքնատիպ պարերով ու բարձր տրամադրությամբ: Այնուհետև այցելուները հնարավորություն են ունեցել դիտելու տաղանդավոր աշակերտների՝ միջոցառման համանուն խորագրով նկարչական ցուցահանդեսը, իսկ վերջում տեղի է ունեցել ամփոփիչ համերգային ծրագիրը՝ ֆրանսիական ուրախ երգերով ու պարերով, ինչպես նաև ֆրանսիացի հայտնի գրողների ստեղծագործություններով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից