Հասարակություն 

Ալենը մարդկանց համբալ անվանեց. Երևանի բնակիչներն Ալեն Սիմոնյանի մասին

analitik.am

Analitik. am -ը հարցում է անցկացրել Երևանի բնակիչների շրջանում` պարզելու համար , թե ինչպե՞ս են վերաբերվում Ալեն Սիմոնյանի՝ քաղաքապետ դառնալու ցանկությանը:

Հարցման ընթացքում պարզեցինք, որ քաղաքացիներից շատերը վրդովված էին այս փաստի առթիվ։ Ըստ համաքաղաքացիների, Ալեն Սիմոնյանը պահից օգտվելով օգտագործել է Նիկոլ Փաշինյանին ուղղված ժողովրդի աջակցությունը և կամեցել արագ աճ ունենալ. «Մեր ազգը դեռ այդքան հիմար չի, որ ԼԳԲՏ-ներով  շրջապատված այս  անձնավորությանն ընտրի որպես քաղաքապետ»։

Քաղաքացիների կարծիքով, հեղափոխությունը չի եղել այլասերվածներին տեղ տալու համար. «Եթե անգամ  ինքը հրաժարվի, թե իբր այլասերվածներին կողմ չէ, էլ չենք էլ հավատա: Նա մեզ պետք չէ…»,-նշեց քաղաքացին:

Մեկ այլ քաղաքացու կարծիքով էլ, արագ մանդատ վերցնելն ու հրաժարվելը  ցույց է տալիս, որ աթոռի տենչանքն ավելին է , քան սրտացավությունը. «Ալեն Սիմոնյանը շատ արագ որոշումներ է կայացնում, որը ցույց է տալիս նրա մտադրությունների վախը՝ գոնե լինել պատգամավոր կամ լավագույն դեպքում քաղաքապետ: Քանի որ, ըստ նրա,  քաղաքապետի հրաժարականը սարերի հետևում չէր, նա որոշեց մեկ քայլ հետ անել, որ մի հինգ քայլ առաջ գնա:Նման որոշումները խոսում են սեփական շահերի մասին մտահոգվելու, այլ ոչ թե  քաղաքի և ժողովրդի մասին մտածելու մասին»,-ասաց քաղաքացին:

«Մարդ, ով ուզում ա մարիխուանան օրինականացվի, մարդ, ով գենդերային հավասարություն է ուզում ավանդապաշտ երկրում, մարդ, ով սեփական մտածողության սահմաններից զատ չի տարբերում ազգի մեծամասնական կարծիքները, որ չպետք է «նորմալ» ընդունվի շատ ու շատ բաներ, մարդ, ով առիթը բաց չի թողնում հետույքը հարմարացնելու, սա է Ալեն Սիմոնյանը, դատեք ինքներդ»,- ասաց մեկ այլ  քաղաքացի ։

Հարցման մասնակիցներից մեկն էլ ասաց, որ ոչ մի համակրանք կամ հակակրանք չի ունեցել Ալեն Սիմոնյանի հանդեպ, բայց երբ «Ելք» դաշինքն ընտրություններից հետո  7%  ձայներ հավաքեց, հենց նա ընտրության արդյունքները համարեց լեգիտիմ.«Ալենը մարդկանց համբալ անվանեց՝ 10.000 դրամները վերցնելու ու ՀՀԿ-ի  ընտրելու պատճառով, այդ ժամանակ իմ վերաբերմունքը կտրուկ փոխվեց իր հանդեպ՝ որպես քաղաքական գործչի, քանզի ինքը լավ պետք է հասկանար, որ այդ մարդիկ նույն ՀՀԿ-ի զոհն են, խնդիրը խորքային է, մարդկանց «համբալ» ասելով խնդիրն էլ ավելի ես խորացնում, փոխարենը մտնես իրենց մեջ, տեսնես ու փորձես օգնել, բացարձակ չեմ ուզում տեսնել Ալենին որպես քաղաքապետ»։

Քաղաքացիներից ոմանք էլ ասացին, որ առհասարակ չեն հասկանում, ինչի է Ալեն Սիմոնյանն ուզում քաղաքապետ դառնալ.  «Տարոնը լավ էլ պահումա քաղաքը, ուղղակի սաղ ինչ-որ հեղափոխական շորշոփի տակ են, էս ազգի վրայից ոնց որ հեղափոխության փոշու հաստ շերտը ցրել չի ստացվում»,-ասաց քաղաքացին։

«Ես 2008 թվականի մարտի 1- ին  տեսել եմ էսօրվա իշխանությանը, կներեք չեմ վստահում Ալենի մեծերին ու իրեն»,- ասաց քաղաքացիներից մեկը։

«Ես Նիկոլի ընտրողներից մեկն եմ, բայց Ալենին դեմ եմ»,-նշեց քաղաքացիներից մեկը։

Ըստ քաղաքացիների, քաղաքապետն արդեն ընտրվել է, Երևանի բնակիչները քվեարկել են Տարոն Մարգարյանի օգտին և չեն հասկանում իմաստը, թե ինչու է հիմա Ալեն Սիմոնյանը փորձում յուրացնել այդ պաշտոնը. «Ես դեմ եմ, քանի որ արդեն ընտրել իմ քաղաքապետին և գոհ եմ նրա կատարած աշխատանքից, որպես ՀՀ քաղաքացի ուզում եմ, որ Մարգարյանը մնա քաղաքապետի պաշտոնում»,-ասաց նրանցից մեկը։

«Քաղաքապետարանի ցույցի ժամանակ տեսանք Տարոն Մարգարյանի  սատարողներին, ինչպես նաև Տարոնին մերժողներին և տեսանք, թե ինչ կատեգորիայի մարդիկ էին նրանց շարքերում:  Ինչ վերաբերվում է  Ալենին,  ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին. նա ժողովրդի մասին չի մտածում, էստեղ լրիվ ուրիշ քաղաքականություն է տարվում»։

«Ալենին ընդհանրապես չեմ վերաբերվում ու ներկայիս վիճակն էլ, էդ թվում կառավարությունում նորանշանակ նախարարներն, ինձ հիշեցնում են «մանկապարտեզ», որովհետև լուրջ, պրոբլեմատիկ երկրի հետ էս ձև չեն վարվում։ Մի մոռացեք՝ մենք ունենք արտաքին թշնամի… Նշանակումներ անելուց գոնե մի բաժակ սառը ջուր խմեք նոր անցեք գործի»,- նշեց քաղաքացիներից մեկը:

Յանա Մարտիրոսյան

Նույն շարքից