Բարի օր Հասարակություն 

Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը կընդգրկվի Իսրայելի Քնեսեթի լիագումար նիստերի օրակարգում

analitik.am

«Ազատությունը» հայտնում է. Իսրայելի խորհրդարանը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Քնեսեթի լիագումար նիստի օրակարգ ներառելուն: Բանաձևը հեղինակել է խորհրդարանական փոքրամասնություն ունեցող «Մերեց» կուսակցությունը:

Իսրայելցի պատգամավորները կրկին Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին հերթական անգամ խոսում են Թուրքիայի հետ նոր դիվանագիտական ճգնաժամի ֆոնին: «Մերեց»-ի պատգամավորները դիմել են Քնեսետի ղեկավարությանը հարցն արդեն հաջորդ շաբաթ քննարկելու խնդրանքով: Նոր օրինագիծն ընդունելու դեպքում Իսրայելը կդառնա Հայոց ցեղասպանությունը ճանաչած 30-րդ երկիրը:

Նույն շարքից