Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Կիմ Չեն Ընը զգուշացնում է Դոնալդ Թրամփին

analitik.am

Հյուսիսային Կորեան պատրաստ է վերանայել ԱՄՆ-ի հետ անցկացվելիք գագաթաժողովի հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը, փոխանցում է Յոնհափը:

Կորեական պետության տարածած հայտարարության համաձայն, ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի ղեկավարներ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի՝ հունիսի 12-ին կայանալիք հանդիպման ճակատագիրը կախված է ԱՄՆ-ից. «ԱՄՆ-ը մեզ հետ կհանդիպի բանակցություններում, թե՝ միջուկային բախման ժամանակ, կախված է հենց ԱՄՆ-ից և այդ պետության վարքագծից»,-հայտարարել է Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ եթե ԱՄՆ-ը չարաշահի իրենց բարի կամքը, գագաթաժողովը տեղի չի ունենա:

Մայիսի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կիմ Չեն Ընին զգուշացրել էր լիբիական սցենարի կրկնության մասին՝ նշելով, որ բանակցությունների տապալման դեպքում հենց այդպիսի զարգացումներ են լինելու:

 

Նույն շարքից