Տնտեսություն 

ԱՄՆ-ը կարող է 25 տոկոս մաքսատուրք սահմանել ավտոմեքենաների և պահեստմասերի ներկրման համար

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան քննարկում է ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի ներկրման համար 25 տոկոս մաքսատուրք սահմանելու հարցը: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ նշելով, որ դա արվում է ներքին արտադրողների շահերը պաշտպանելու համար:

ԱՄՆ արդյունաբերության և առևտրի նախարար Ուիլբուր Ռասսը հայտարարել է, որ երկար տարիներ ավտոմեքենաների և պահեստամասերի ներկրման պատճառով ամերիկյան ավտոմոբիլային արդյունաբերությունը լուրջ վնասներ է կրել, իսկ հիմա նախարարությունը պետք է պատասխանի հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ այս ոլորտում կորուստները վնասեն ԱՄՆ-ի տնտեսությունը:

Նախարարության հետազոտությունը կարող է տևել մինչև 10 ամիս:

Ավելի վաղ Թրամփն արդեն մաքսատուրքեր էր սահմանել պողպատի և ալյումինի համար:

 

Նույն շարքից