Հասարակություն 

Կառավարությունը որոշեց գումար տրամադրել Դանիայում ՀՀ դեսպանին փոխհատուցելու համար

analitik.am

Այսօր՝ մայիսի 24-ին, կառավարությունը որոշում կայացրեց փոխհատուցում տրամադրել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Դանիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանին, ով ՄԻԵԴ-ում շահել է Հայաստանի դեմ դատը:

Որոշումը ներկայացրեց ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ այն վերաբերում է «Արզումանյանն ընդդեմ Հայաստանին» գործով Եվրոպական դատարանի վճռի գումարի հատկացման հատվածին: Վճռով Եվրոպական դատարանը գտել է, որ ՀՀ-ն թույլ է տվել մարդու իրաավունքների Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում՝ չի ապահովել արդյունավետ դատական պաշտպանության միջոց և որպես խնդիր արձանագրել է, որ դատական ակտերում ընդամենը շարադրվում է իրավունքի դրույթը և փաստեր չեն դրվում դրանց տակ. «ՀՀ-ն չի կարող չկատարել ՄԻԵԴ-ի վճիռը»:

Զեյնալյանն ավելի ուշ նաև  նշեց, որ ոլորտում բարեփոխումներ կատարելու անհրաժեշտություն կա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասաց, որ վերջին տարիներին դատական ոլորտում լուրջ բարեփոխումներ են կատարվել, սակայն կարծես թե դրանից ոլորտում վիճակը չի բարելավվել:

Վարչապետը նշեց, որ ոլորտում վերջին շրջանում ամենալուրջ բարեփոխումն արվեց օրեր առաջ՝ մեկ օրում, երբ որոշվեց, որ դատարանների վրա որևէ տեղից  ապօրինի ներգործություն չի լինելու և պետք է անել այնպես, որ դատավորները վճիռներ չկայացնեն կաշառքով:

Նույն շարքից