Հասարակություն Պատահարներ 

Լոռու մարզի Լեռնահովիտ և Լեջան համայնքներում գայլերը հոշոտել և վիրավորել են ոչխարներ

analitik.am

Մայիսի 24-ին, ժամը 09:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ ժամը 05:00-ի սահմաններում Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքի թիվ 1 փողոցի 2-րդ տանը հարակից անասնագոմում գայլերը հոշոտել են Գ. Վ.-ին պատկանող 8, վնասել՝ 2 ոչխար, իսկ 12 ոչխար կորել է:

Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Լեռնահովիտի գյուղապետը, ՃԿԱԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը և Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը:

***

Մայիսի 24-ին, ժամը 09:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ ժամը 02:00-ի սահմաններում Լոռու մարզի Լեջան համայնքի 5-րդ փողոցի թիվ 7 տանը հարակից անասնագոմում գայլերը հոշոտել են Է. Հ.-ին պատկանող 9 ոչխար և ևս 9-ին՝ վնասել:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է Լեջանի գյուղապետին, Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետին, ՃԿԱԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին և Բնապահպանության նախարարության ներկայացուցչին:

Նույն շարքից