Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Ինձ որոշակի փաստաթղթեր են փոխանցել. Արմեն Սարգսյանը՝ քաղբանտարկյալների թեմայի մասին

analitik.am

Պետք է, թե պետք չէ, երկու մեծ սուբյեկտները պետք է որոշեն՝  հայ ժողովուրդը և ժողովրդի ներկայացուցչական մարմինը՝ Ազգային ժողովը: Այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով խորհրդանական արտահերթ ընտրություններին:

Սարգսյանի խոսքերով, եթե որոշվի, որ ընտրությունները պետք է տեղի ունենան, նախագահի պարտականությունները կլինեն իր լիազորությունների սահմաններում անել ամեն ինչ, որպեսզի դրանք լինեն արդար և արդարացի:

Պատասխանելով քաղբանտարկյալների մասին հարցին՝ ՀՀ նախագահն ասաց, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չպետք է լինեն:

Հարցին, թե կան այս պահին արդյո՞ք Հայաստանում քաղբանտարկյալներ, Սարգսյանը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններից փաստաթղթեր է ստացել, որոնք շուտով կուղարկվեն ՀՀ կառավարություն. «Իհարկե պետք է սպասել, որ ՀՀ կառավարությունը և վարչապետը որոշակի որոշումներ կընդունեն, եթե որոշակի գնահատկաններ կան»:

 

 

 

Նույն շարքից