Հասարակություն 

Երևանում կինը դանակով հարվածել է ամուսնու հետույքին. Արտակարգ դեպք՝ մայրաքաղաքում

analitik.am

Երեկ՝ մայիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Չարբախ թաղամասի տներից մեկում վիճաբանություն է տեղի ունենում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նշված տանը դանակահարված քաղաքացի կա։ Պարզվել է, որ ադ քաղաքացին նույն տան բնակիչ՝ 42-ամյա Ս. Ա.-ն է, ով բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա ստացել է հետույքի և թիկունքի ձախ հատվածում կտրող-ծակող առարկայի հարվածի հետքեր։

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից