Միջազգային Քաղաքականություն 

Հյուսիսային Կորեայում միջուկային պալիգոն են պայթեցրել

analitik.am

Հյուսիսային Կորեայի Փհունգերիում գտնվող միջուկային պալիգոնում պայթյուն է տեղի ունեցել: Պայթել են բոլոր երեք հանքերը և բոլոր շինությունները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ հյուսիսկորեական իշխանություններն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ: Դա արվել է ցույց տալու համար, որ Փհենյանը թափանցիկ է աշխատում միջուկային փորձարկումներից հրաժարվելու ճանապարհին:

Հավելենք, որ Հյուսիսային Կորեան Փհունգերիի պալիգոնի ապամոնտաժման աշխատանքները սկսել է իրականացնել մայիսի 15-ից:

Նույն շարքից