Միջազգային Քաղաքականություն 

Դոնալդ Թրամփը հայտարարեց Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը չեղյալ համարելու մասին

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը չեղարկելու մասին: Հանդիպումը պետք է տեղի ունենար հունիսի 12-ին, Սինգապուրում:

Թրամփը միևնույն ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է հետագայում քննարկել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման հարցը:

ԱՄՆ նախագահն իր որոշումը բացատրել է անձամբ Կիմ Չեն Ընի կողմից դրսևորված «թշնամական վերաբերմունքով» և Վաշինգտոնի հասցեին հնչեցրած հայտարարություններով.  «Սա բաց թողնված հնարավորություն է, ինչը թխուր պահ է պատմության մեջ»:

Նույն շարքից