Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Ինչ պայմանավորվածությունների մասին է խոսում Վահրամ Բաղդասրյանը՝ խոսելով ԱԱԾ-ի բացահայտումների մասին

analitik.am

«Ես ցավում եմ, որ Ազգային անվտանգության ծառայությունը շտապում է հայտարարություններ անել»,-այսօր՝ մայիսի 25-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի վերջին հայտնի հայտարարություններին՝ կապված կոռուպցիոն շղթաների բացահայտման հետ: Խոսքը մասնավորապես վերաբերում է այն հայտարարությանը, որ ինչ-որ անձինք պետության հաշվին հարստացել են, տարբեր քաղաքացիներից անձնագրեր վերցնելով բիզնեսներ են դրել և հարկերից խուսափել:
Բաղդասարյանի խոսքերով, հայտարարությունները պետք է ավելի ուշ արվեին՝ խորհուրդ տալով սպասել զարգացումներին և նոր հայտարարություներին. «Հայտարարություններն իրականության հետ չեն համապատասխանում»:

Հարցին, թե ԱԱԾ տնօրենի հայտարարությունը սո՞ւտ է, Բաղդասարյանն ասաց, որ չի մեկնաբանում վերջինիս ասածները. «Բերման ենթարկված մարդիկ, այո, կան, բայց պետք է նայենք դրա նախապատմությունը, նախորդ կառավարության հետ պայմանավորվածությունները, օրենսդրական դաշտի կարգավորումները: Դրա մասին ես հիմա չեմ ցանկանում մեկնաբանություններ անել»:

 

Նույն շարքից