Տնտեսություն 

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է մեծացնել Հայաստանում ներդրումների ծավալները

analitik.am

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է մեծացնել Հայաստանում ներդրումների ծավալները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ
Հակոբյանը մայիսի 25-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական
բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեին։

Ողջունելով հյուրին՝ նախարարը նշել է, որ արդեն հասցրել է ծանոթանալ
ՎԶԵԲ-ի հետ համատեղ իրականացվող ընթացիկ ծրագրերին և պատրաստակամություն է
հայտնել պահպանել և զարգացնել գործընկերային հարաբերությունները։

Կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի
Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի
կառուցման ծրագրին առնչվող հարցեր:

Դիմիտրի Գվինդաձեն, շնորհավորելով Աշոտ Հակոբյանին նախարարի պաշտոնում
նշանակման կապակցությամբ, ընդգծել է, որ հանդիպման նպատակը ծանոթանալն ու
համագործակցության պատրաստակամությունը վերահաստատելն է։

ՎԶԵԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարը նախարարին է ներկայացրել բանկի
աշխատանքի սկզբունքները, մինչև այժմ Հայաստանում կատարված ներդրումների
ծավալները։ Նա նաև նշել է, որ նոր ու կենսունակ ծրագրերի իրականացմանը
պատրաստ են մասնակցել ավելի մեծածավալ ֆինանսական միջոցներով։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Նույն շարքից