Միջազգային Քաղաքականություն 

Բրիտանիայում վստահ են, որ «Նիկոլ Փաշինյանի» և Բորիս Ջոնսոնի զրույցի ետևում կանգնած է Կրեմլը

analitik.am

Բրիտանական կառավարությունում վստահ են, որ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի հետ հայտնի հեռախոսազրույցի ետևում կանգնած է Կրեմլը, հայտնում է Financial Times-ը:

Ավելի վաղ The Guardian-ը հայտնել էր, որ Ջոնսոնը 18 րոպե տևող հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի հայտնի պրանկերների հետ, ովքեր բրիտանացի նախարարին զանգահարել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից:
Բրիտանիայի ԱԳ նախարարությունից ավելի ուշ հայտնել են, որ նախարարը ցած է դրել լսափողն այն պահին, երբ հասկացել է, որ չի խոսում Փաշինյանի հետ:

 

Նույն շարքից