Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը՝ զինանշանի և դրոշի փոփոխության մասին

analitik.am

Այսօր՝ մայիսի 25-ին, մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով համապատասխան հարցին, խոսեց նաև ՀՀ զինանշանը և դրոշը փոխելու թեմայի մասին:
Փաշինյանի խոսքերով, այս թեման անկախությունից ի վեր անընդհատ քննարկվում է. «Արդյո՞ք մենք ուզում ենք ընդհանրապես մտնել այդպիսի ցիկլի մեջ, փոխենք մեր զինանշանը, դրոշը, պետական խորհրդանիշերը: Սա շատ նուրբ հարց է և անկեղծ ասաց պետք է կրկին դիտարկել պրակտիկ անհրաժեշտության տեսանկյունից և այնպես չանենք, որ ունքը սարքելու փոխարեն, տանք աչքն էլ հանենք: Իհարկե ցանկացած գաղափար քննարկելի է և քննարկելի է փաստարկների դաշտում: Բայց նորից եմ ասում, որ սկզբից չպետք է ձևակերպենք, որ պետք է փոխենք զինանշանը և փոխենք»:

Փաշինյանը նաև նշեց, որ հիմա զինանշանը, այսպես ասած, ստանդարտացնելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ բազմաթիվ պետական փաստաթղթերի վրա զինանշանը սխալ ձևով է արտացոլված:

Նույն շարքից