Բարի օր Հասարակություն 

ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը Ռուսաստանի մեղադրում են օդանավի կործանման և 298 մարդու սպանության մեջ

analitik.am

ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը կոչ են արել Ռուսաստանին պատասխանատվություն ստանձնել 2014 թվականի ամռանը Դոնբասում կործանված մալայզիական օդանավի կործանման համար: Այս մասին հայտնում է Agence France-Presse գործակալությունը:

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնն իր հերթին նշել է, որ Ռուսաստանը պետք է հիմա պարզաբանում տա՝ կապված օդանավի կործանման գործում միջազգայյին քննության եզրահանգման հետ: Բրիտանացու խոսքերով, ռուսական իշխանությունները հավատում են, որ այդ գործողության համար չեն պատժվելու:

Ռուսաստանում բոլոր մեղադրանքները հերքում են՝ նշելով, որ Ռուսաստանը, չլինելով Միասնական քննական խմբի մեջ, չի կարող գնահատական տալ, թե որքանով կարող է վստահել աշխատանքների արդյունքներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիդերլանդներն ու Ավստրալիան Ռուսաստանին մեղադրել են մալայզիական օդանավի կործանման մեջ, ինչի արդյունքում 298 մարդ զոհվեց:

Նույն շարքից