Հասարակություն 

Հարվի Վայնշթեյնը ձերբակալվել է

analitik.am

Հոլիվուդյան կինոպրոդյուսեր Հարվի Վայնշթեյնը, ով մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ, այսօր՝ մայիսի 25-ին, ներկայացել է Նյու Յորքի ոստիկանություն և ձերբակալվել, այս մասին հայտնում է CNN-ը:

Ավելի վաղ հայտնի պրոդյուսերը հերքում էր բոլոր մեղադրանքները՝ կապված սեռական ոտնձգությունների, բռնաբարության, շանտաժի և կանանց վախեցնելու հետ:

Հավելենք, որ Վայնշթեյնին մեղադրանք առաջադրել են տասնյակ կանայք:

Նույն շարքից