Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսությունը «հղի» է թվայնացմամբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ինձ ասում են, որ անցած տարի ես հիվանդացել եմ թվայնացմամբ, հիմա ես առողջ եմ: Բայց իրականում ես չեմ հիվանդացել, ուղղակի համաշխարհային տնտեսությունն է «հղի» թվայնացմամբ: Իսկ հղիությունը, հայտնի է, որ հիվանդություն չէ, այլ նորմալ կարգավիճակ»,-ասել է Պուտինը: