Իրավական 

Օսիպյանը ԵԽԽՎ պատվիրակությանը հայտնել է, որ ոստիկանությունը շարժման օրերին վերահսկել է օպերատիվ իրավիճակը

analitik.am

Մայիսի 25-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց ԵԽԽՎ պատվիրակության անդամներ Յուլիա Լյովոչկինային, Բաս Քլայնին և Նատալյա Վուտովային:
Ողջունելով հյուրերին` Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ ապրիլ-մայիսի հայաստանյան իրադարձություններին և ներկայացրեց ոստիկանության գործողությունները զանգվածային միջոցառումների ընթացքում:
Ոստիկանության պետը նշեց, որ ոստիկանությունը, իրողությունները ճիշտ գնահատելով, վերահսկել է օպերատիվ իրավիճակը` կտրուկ գործողությունների չդիմելով և քաղաքական գործընթացներին չմիջամտելով:
Պատվիրակության անդամներին հետաքրքրում էին նաև ոստիկանության բարեփոխումների ընթացքի, կառույցի հաշվետվողականության, ոստիկանություն-հասարակություն կապի զարգաման, օրենքի գերակայության ամրապնդման և մի շարք այլ հարցեր, որոնց վերաբերյալ տրվեցին սպառիչ պարզաբանումներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ ևս:

Նույն շարքից