Իրավական 

Հերքում. Սամվել Բաբայանն ազատ չի արձակվի

analitik.am

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը հերքում է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ազատ արձակման լուրը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ Քրեական պալատն ընդամենը որոշում է կայացրել Սամվել Բաբայանի գործով բողոքները վարույթ ընդունելու մասին:

«Այդ որոշումը ստացել է նաև Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը: Որոշման մեջ խափանման  միջոցի մասին խոսք չկա և չէր կարող լինել,որովհետև խափանման միջոցին կանդրադառնանք, երբ վերջնական  բողոքների շրջանակում որոշում կայացնենք: Սա վարույթ ընդունելու մասին որոշում էր»,- ասաց Ավետիսյանը:

Նրա խոսքով` սույն գործով երեք բողոք է ստացվել և որոշում է կայացվել այդ երեք բողոքները վարույթ ընդունելու մասին:

«Երբ մենք նիստ անցկացնենք, կանդրադառնանք  խափանման միջոցին»,- նշեց Ավետիսյանը:

Նույն շարքից