Մայիսի 24-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլիի հետ:
Հանդիպմանը քննարկվեց տրանսպորտի բնագավառում հայ-վրացական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ճանապարհատրանսպորտային ոլորտում երկկողմ համագործակության հեռանկարները, ճանապարհաշինության ոլորտին առնչվող հարցեր:
Նախարար Ցքիտիշվիլին իր հերթին ներկայացրեց իր ղեկավարած գերատեսչության կողմից իրականացվող ծրագրերն ու նախագծերը և վստահություն հայտնեց, որ ՀՀ դեսպանի կողմից բարձրացված հարցերը մոտ ապագայում իրենց լուծումը կստանան։