Հասարակություն 

«Վերջին զանգի» միջոցառումներին ներկա են գտնվել վարչական շրջանների ղեկավարներն ու քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները

analitik.am

«Վերջին զանգի» և «Վերջին դասի» միջոցառումներ են տեղի ունեցել նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում: Օրվա խորհրդով կազմակերպված հանդիսություններին տեղերում ներկա են գտնվել վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչները: Քաղաքային իշխանության ներկայացուցիչները շրջանավարտներին շնորհավորել են հիշարժան օրվա կապակցությամբ և նրանց փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձն ու բարեմաղթանքները:

Հիշեցնենք, որ «Վերջին զանգին» նվիրված համաքաղաքային տոնական համերգային ծրագրի մեկնարկը կտրվի մայրաքաղաքի Ազատության հրապարակում՝ երեկոյան ժամը 19:00-ին:

 

Երևանի քաղաքապետարանի և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից