Հայաստան Քաղաքականություն 

Հանրապետականում մնացել են իրականությունից կտրված մի խումբ մարդիկ. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Երկու օր առաջ Արմավիրի մարզ էր այցելել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որին դիմավորեցին մեծ շուքով: Բայց ամենատարօրինակն այն էր, որ դիմավորողների թվում էր նաև Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ով ոչ միայն ողջագուրվեց Ծառուկյանի հետ այլ նաև նրան դիմում էր մեծ բարերար և բարեգործ տիտղոսներով:

Ընդամենը մեկ տարի առաջ, 2017թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ական քաղաքապետը փորձում էր խոչընդոտել Ծառուկյանի հանդիպումն արմավիրցի ընտրողների հետ:

ՀՀԿ-ական գյուղապետերի ու քաղաքապետերի պահվածքը, լավագույնս է ցույց տալիս, որ ՀՀԿ-ն որպես միասնական կառույց գոյություն չունի, այլ մնացել են իրականությունից կտրված մի խումբ մարդիկ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից